ԺՈՂ ՋԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆՔ…Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանն այսօր կդառնար 33 տարեկան

Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանն այսօր կդառնար 33 տարեկան »

Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանն այսօր կդառնար 33 տարեկան
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 33 տարեկան։Գեղամը ծնվել է 1986թ. Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։2016-ի ապրիլին 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։Գեղամ Մկրտչյանը քառօրյա պատերազմում զոհվել էր՝ չիմանալով, որ առաջնեկի է սպասում:«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր Գեղամի կինը՝ Անուշը։ Ապրիլյան պատերազմի հերոսը դուստր է ունեցել:
Գեղամ Մկրտչյանը հետմահու պաչգևատրվել է ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալներով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *