ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՐ. ՀՐԱՇԱԼԻ․․․Հիփոթեքային վարկերը հասանելի են, նման պայմանները աննախադեպ են. Բնակարան գնելու դրական փոփոխությունները․․․կիսվեք ընկերների հետ. կենտրոնական բանկը…

Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2018 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը:
Ըստ հաշվետվության՝ բանկերի համակարգի ռիսկերի կլանման ունակությունը շարունակում է մնալ բարձր, ՀՀ գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպը դանդաղել է, գունավոր մետաղների միջազգային գների նվազման միտումը պահպանվել է, Հայաստանում զարգացումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա և ՀՀ տնտեսական աճը կազմել է 5,2 տոկոս: «Բանկային համակարգում տոկոսադրույքները շարունակաբար նվազում են, բոլոր տեսակի վարկերին է դա վերաբերում»,-ասաց նա:Անդրանիկ Գրիգորյանը կարևորեց, որ 2018 թվականին ունեցել է անկախ գնահատում Արժույթի միջազգայի հիմնադրամի և ՀԲ-ի կողմից և ըստ այդմ՝ մենք ունենք տարածաշրջանում ամենահամապատասխանելության գնահատականը: «2018 թվականի գնահատմամբ՝ մենք ունենք 97 տոկոս համապատասխանելիություն միջազգային չափանիշներին»,-ասաց նա:

Картинки по запросу ԲՆԱԿԱՐԱՆ


Անդրանիկ Գրիգորյանն, անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին, նկատեց, որ նման զարգացումներից հետո շատ երկրներում ֆինանսական համակարգում խուճապ է լինում, սակայն հասարակության, ֆինանսական համակարգի շնորհիվ մենք ունեցանք ֆինանսական համակարգում զարգացում:Ինչ վերաբերում է հիպոտեկային վարկերին, նա ասաց, որ ընդհանուր վարկերի պորտֆելում հիպոտեկային վարկերի ծավալը կազմում է երկու հարյուր միլիարդ: «Մենք ուշադիր հետևում ենք, մենք ունենք դրական աճ դրամային հիպոտեկային վարկերի մեջ ինչը դրական է: Երկրորդ՝ ունեինք բաց հիպոտեկի շուկայում, որը վերջին տարիներին լրացվում է: Ամենամեծ աճը գրանցվել է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան ծրագրում, քանի որ լավ և մատչելի պայմաններ են»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում հասանելիությանը խնդիրը, Անդրանիկ Գրիգորյանը կոչ արեց նայել թե՛ աճերին, և թե՛ բաշխվածությունը՝ հիպոտեկային վարկերը բաշխված են բոլոր մարզերում:

«Հիպոտեկային վարկերը հասանելի են, նման պայմանները աննախադեպ են: 7,5 տոկոսով կարող են ձեռք բերել հիպոտեկային վարկ, ինչը աննախադեպ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հետխորհրդային երկրների հետ համեմատ: Հասանելիությունը մեծ է, քանի որ օբյեկտիվ չափանիշներ է սահմանված, բոլոր անձիք ովքեր բավարարում են չափանիշներին, ստանում են հիպոտեկային վարկ»,-ասաց նա:
Լիանա ԱռաքելյանSlaq.am — Լրատվական աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *