«ՑԱՎԱԼԻ և ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ»Արմավիր քաղաքի մոտակայքում, ողբերգական վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել:Միայն տեսնեք որտեղ և ինչ վիջակում է ավտոմեքենան

Կրասնոդարի երկրամասում՝ Արմավիր քաղաքի մոտակայքում, ողբերգական վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել են Nissan Qashqai և Opel Zafira մեքենաները, ինչի հետևանքով Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված 3 մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները, տեղում մահացել են: Մեկ երեխա մահացել է հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ տեղի ժամանակով 17:40-ին: Վթարի հետևանքով կա 6 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է:

Добавить комментарий