Սովորեք Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար, ինչ ունեք եւ նա ձեզ կտա այն ամենը` ինչի պակասն ունեք…

Սովորեք Աստծուն շնորհակալություն հայտնել նրա համար, ինչ ունեք եւ նա ձեզ կտա այն ամենը` ինչի պակասն ունեք…Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն <հրաշք > գնել:Փոքրիկը պատասխանում է.Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են:Դեղագործը ասում է փոքրիկին.

Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի և ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը:Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս <հրաշք> դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր:Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց. Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար:Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում

և ասում է.Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *