Ուշադրություն բոլոր դպրոցականներին այս տարի ԴԱՍԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՉԵՆ ՍԿՍԵԼՈՒ, այլ…նոր որոշումն ուժի մեջ մտավ

Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցների համար, Գիտելիքի օրն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր դպրոցները այդ օրը միջոցառում են կազմակերպում, երեխաներին են ընդունում, առաջին դասարանցիներին ծանոթացնում դպրոցի հետ:
«Դա տոն է, սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է: Յուրաքանչյուր դպրոց ինքն է կազմակերպում տոնական միջոցառումը, ու թեպետ կիրակի է, բայց միջոցառման օր է»,- տեղեկացրեց նա:
Հարցին՝ ուսումնական պլանում կամ դասագրքերում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, Արշակյանը պատասխանեց՝ ուսումնական պլանը չի փոխվել, իսկ դասագրքերի մի մասը կլինի վերահրատարակվող: Արշակյանն ասաց, որ 49 անուն դասագիրք կլինի երկու հատորից բաղկացած, իսկ նպատակը աշակերտների պայուսակը թեթևացնելն է:

Հիշեցրինք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ քննարկումներ են ընթանում՝ կապված պատմության դասագրքերի բովանդակության հետ, արդյո՞ք դրանք վերահրատարակվել են:

Նա վստահեցրեց՝ պատմության դասագրքերի հետ կապված որևէ խնդիր չկա. եթե վերահրատարակման ժամկետը լրացել է՝ դասագիրքը կվերահրատարակվի, եթե չէ՝ չէ: Արշակյանն ասաց՝ դասագրքերը ժամկետներով են վերահրատարակվում:

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *