Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:
Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն: Օրհնված եք դուք Տիրոջից,Որ երկինքն ու երկիրը ստեղծեց:Երկինքների երկինքը Տիրոջն է,Բայց երկիրը նա տվեց մարդկանց որդիներին….Սաղմոս 113. 15- 16
Երանի բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա
