Մազաթափությունը բավական տհաճ խնդիր է, որի առկայության դեպքում մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանից: Բարեբախտաբար կա մի պարզ ու արդյունավետ միջոց, որը կօգնի ամրապնդել ու սնուցել վարսերը՝ դադարեցնելով մազաթափությունն ու դարձնելով մազերն ավելի ամուր, առողջ ու փարթամ:Այս մեթոդի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.15 կաթիլ հազրեվարդի եթերայուղ,վիտամին Е-ի 5 դեղապատիճ,15 կաթիլ կիտրոնի եթերայուղ,1 թեյի գդալ հիմալայյան կամ ծովի աղ:Ինչպես դրանք կիրառել. Պարզապես անհրաժեշտ է նշված բաղադրիչներն ավելացնել 200-250 մլ շամպունին և լավ խառնել: Այս շամպունը հարկավոր է քսել խոնավ մազերին, 2-3 րոպե լավ մերսել գլխամաշկը, այնուհետև թողնել 10 րոպե և լվանալ գլուխը գոլ ջրով:Այս պրոցեդուրայից հետո մաքուր ու փոքր ինչ չորացրած վարսերին ու գլխամաշկին հարկավոր է կտավատի սերմերի թուրմ ցողել: Այս թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2-3 ճաշի գդալ կտավատի սերմերը լցնել բաժակի մեջ, ավելացնել գոլ ջուր, այնուհետև թրմել 3-4 ժամ ու քամել: Ստացված հեղուկը կարելի է լցնել ցողացիր շշի մեջ և 7-8 օր պահել սառնարանում՝ կիրառելով ամեն անգամ մազերը լվանալուց հետո:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru