ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ…ՊԱՐԶՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ«Մալաթիա մոլ»-Ի ՇԵՆՔՈՒՄ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՉԻ ԵՂԵԼ ՈՒ……..

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մինչ օգոստոսի 24-ի հրդեհը «Մալաթիա մոլ»-ում ստուգումներ չի իրականացրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ի շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հրշեջներին հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Նշենք, որ, նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է նկուղային հարկից: Հրդեհի հետեւանքով տուժել էր 10 քաղաքացի, որոնք բոլորը դուրս էին գրվել:Թեմայի վերաբերյալ զրույցը ստորեւ.Պարոն Շախբազյան, «Մալաթիա մոլ»-ի շենքը պետք է ամբողջական շահագործմա՞ն ենթարկվեր, որպեսզի տեսչական մարմինը ստուգում իրականացներ:

Ընդհանրապես այո: Ավարտական ակտի շրջանակներում մենք համալիր ստուգում ենք իրականացնում, որի ստուգման արդյունքում արդեն ստորագրվում է ավարտական ակտը: Իսկ ինչ վերաբերում է ստուգումներին, ասեմ, որ մենք շարժվում ենք ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքով, իսկ դա ենթադրում է նաեւ, որ պետք է ստուգաթեստով անցկացվի: Իսկ քանի որ տեսչական մարմինը չէր համարվում նախկինում գործող մի շարք տեսչությունների իրավահաջորդ մենք խնդիր ունեինք իրավական գործընթացի: Մի քանի օր է՝ արդեն քաղաքաշինական մասով ստուգաթերթերը հաստատել են, իսկ հրդեհային անվտանգության մասով դրանք կառավարությունից ուղարկվել է հետ՝ նորից լրամշակման:

Երբ նայում եք մասնագիտական աչքով, չե՞ք կարծում, որ այստեղ քաղաքաշինական նորմերն ու հրդեհային անվտանգությունը ըստ կարգի պահպանված չի եղել: Դրանց պահպանման պարագայում հնարավո՞ր էր այսպիսի մեծ հրդեհ:Հրդեհը իրենով արդեն մեծ չափի էր հասել: Եթե նույնիսկ լիներ հրդեհաշիջման համակարգ, դա իրենից ներկայացնում է մի միջոցառում, որը հիմնականում ապահովում է էվակուացիան, այսինքն՝ մարդկանց դուրս բերումը: Իրականում՝ նախնական հրդեհային միջոցներ ունեցել են ինչ-որ քանակության: Ես դեռեւս չեմ ուսումնասիրել, բայց նախնական կարծիք ունեմ, որ խախտումներ են ունեցել՝ հրդեհաշիջման համակարգ չի եղել: Բայց նորից եմ կրկնում՝ շենքը շահագործված չէր:Ե՞րբ էր նախատեսված շենքը շահագործման հանձնել:Հիմա մենք փաստաթղթերն ենք ուսումնասիրում: Վերջին շինթույլտվությունը երկարացվել է 2018 թվականի դեկտեմբերին մինչեւ 2021 թվականը: Շենքը ավարտելուց հետո հանձնաժողով է ստեղծվում, որտեղ ներառվում է նաեւ տեսչական մարմնի ներկայացուցիչը, մենք մի քանի ներկայացուցիչ ենք ուղարկում՝ ե՛ւ քաղաքաշինական մասով, ե՛ւ հրդեհային անվտանգության մասով: Իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել օբյեկտ, որը չհամապատասխանի հրդեհաշիջման նորմերին:Շենքը շարունակվելո՞ւ է կառուցվել, թե՞ այլ պրոցես է լինելու:

Մինչեւ սեյսմիկ եզրակացություն չունենանք, չենք թույլատրի շահագործումը: Պետք է պարտադիր սեյսմիկ եզրակացությունն ունենանք, որից հետո արդեն որոշում կկայացնենք:Ե՞րբ պատրաստ կլինի սեյսմիկ եզրակացությունը, ժամկետ կա՞:Դեռ չէ, սա վարույթի շրջանակներում է: ԱԻՆ-ը հետաքննություն է անում, գործը հարուցում է դատախազությունը, իսկ մենք գնահատելու ենք:Եթե ինչ-որ խնդիր եղավ, ընդհանուր շե՞նքը չի շահագործվելու:

Որտեղ ջերմաստիճանը բարձր է եղել, այդ հատվածի սեյսմիկ գնահատականը պետք է տրվի՝ հետագայում դրա շահագործումն ընդհանրապես վերանայելու համար:Այս դեպքը տեսչական մարմնին մտածելու տեղիք չի՞ տալիս, որ մնացած այն կառույցներում, որտեղ շինարարության ժամկետները երկարացվել են, ստուգումներ իրականացվեն:Մինչ այդ դեպքը՝ ես արդեն հանձնարարել էի, որ ցուցակ կազմեն, որ դիմենք վարչապետին՝ ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնելու համար բոլոր կիսակառույց շինարարական օբյեկտներում:«Մալաթիա մոլ»-ը մտնո՞ւմ էր այդ ցուցակի մեջ:Բնականաբար, քանի որ դա շինթույլտվություն ունի, ավարտական ակտ չունի, չի ավարտվել օբյեկտը, համարվում է ռիսկային: Դա առաջնային ցանկի մեջ էր, քանի որ մակերսով մեծ էր, հարկայնությունը մեծ էր: Պետք է վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ իրականացնեինք, սակայն դեպքերն արագ զարգացան:ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ԱԻՆ-ում քննություն է ընթանում:Տարածքում բացի հրշեջներից եւ ոստիկաններից ակտիվորեն աշխատում էին նաեւ մի շարք քաղաքացիներ: ՀԺ-ն ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե կողմնակի անձանց մուտքը դեպի շինություն ինչո՞ւ չէր արգելվում։ Ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը տարածքի պահպանությունը պատշաճ իրականացրել է, իսկ վերոնշյալ անձինք տարածքի աշխատակիցներ են եղել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *