Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ։ «Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»
Նյութի աղբյուր՝ Bavnews.am