Սովորականի նման քննարկել ենք ներկուսակցական հարցեր, կազմակերպչական հարցեր, գիտեք, որ կուսակցությունն այլեւս ընդդիմություն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Մենք ունենք մեր կուսակցական խնդիրները, որեւէ արտառոց բան չկա: Ամեն ինչ նորմալ ընթանում է, ՀՀԿ-ն իր գաղափարական գործընթացները պետք է շարունակի»,- մանրամասնեց նա:Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ երկրի ներքաղաքական հերցերին: «Մենք ունենք որոշակի մտահոգությունների արտաքին քաղաքականության եւ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, եկել են երկիրը ձախողման տանելու»:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՀՀԿ նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ համագումար լինելո՞ւ է, որտեղ փոխվելու է կուսակցության նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ պետք է համագումար լինի: Կուսակցության հերթական համագումարը մյուս տարի է, արտահերթի մասին խոսք էլ չկա»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, Շարմազանովը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»:
Սա տեսնել է պետք..Միայն իմանաք, թե ինչ ունեցվածք ունի Շարմազանովը.Հենց հիմա այս տեսանյութը պայթեցնում է համացանցը…
