Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ:ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ։ Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ. Նիկոլ, ու՞մ ջանքերով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ: Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին: Ո՞վ էր բերանը ջուր առած լռում, երբ Բոլթոնն առաջարկում էր Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից»: Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին: Ո՞վ էր մայիսի 19ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում: Հ.Գ. Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ: Շառլ դը Գոլ»։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *