Բրիտանական Էսեքսի կոմսության Դագենհեմ քաղաքի բնակչուհին մահվան դուռն է հասել՝ մոծակից կծոցից։Այս մասին գրում է Daily Mirror-ը։Ըստ հրապարակման, քսանհինգամյա Քիմ Ռոբինսոնին կծել է մոծակը, երբ նա գտնվել է Լոնդոնում։ Հաջորդ օրն արդեն աղջիկը սկսել է իրեն վատ զգալ, սակայն չի կարեւորել ու բժշկի չի գնացել։
Բորբոքումը խորացել է, սկսվել են սուր ցավեր։ Աղջիկը սկսել է նաեւ դժվարությամբ քայլել։ Բժիշկները հորդորել են շտապ վիրահատություն կատարել ոտքը պահպանելու համար։ Ռոբինսոնի մոտ արագ կերպով զարգանալ է սկսել սեպսիս։ Վիրահատության ժամանակ էլ խնդիրներ են սկսվել թոքերի հետ եւ գրանցվել է սրտի կանգ։Հինգ օրով աղջկան արհեստական մահաքունի մեջ են մտցրել։ Արթնանալուց հետո նոր վիրահատություն են կատարել։ Դրանից հետո արդեն աղջիկը վերստին սովորել է քայլել ու խոսել։ Այժմ նա իրեն համեմատաբար լավ է զգում։