ԷԼԻՏԱՐ ՀԱՐՍԱՆԻՔ,ՈՐ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԵՐևԱՆԸ..ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՍևԵՐԻ»ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ…ՆԵՐԿԱ Է ԼԻՆԵԼՈՒ ՆԱև ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ..ՄԻԱՅՆ ԻՄԱՆԱՔ,ԹԵ ՈՒՄ ՀԱՐՍԱՆԻՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ հարսանիքների սեզոնը բացվում է, և նշել էինք, որ առաջիկա օրերին 3 էլիտար հարսանիք է կայանալու Երևանում, բայց մեկը բաց էինք թողել․ սեպտեմբերի 28-ին՝ կրկին «Դվինում», կայանալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորորդու՝ Աբրահամի, և ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանի դստեր՝ Մարիամի հարսանիքը։ Մոտ 400 հյուր է ներկա լինելու։ Եվ եթե սպասվող հարսանիքներին ավելի շատ «սպիտակներն» են լինելու, ապա այս հարսանիքին հիմնականում կլինեն «սևերը», այդ թվում սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *