Ինչու չի կարելի երեխային մենակ թողնել մանկասայլակում․ սխալներ, որոնք թույլ են տալիս ծնողները

Ինչու չի կարելի երեխային մենակ թողնել մանկասայլակում։ Նույնիսկ ամենահոգատար ծնողները երբեմն սխալներ են թույլ տալիս։ Զուր չեն ասում՝ ամենալավը լավի թշնամին է։ Երբեմն, անհանգստանալով երեխայի առողջության և անվտանգության համար, մենք վտանգում ենք նրա կյանքը։ Բոլորս էլ լսել ենք, որ երեխաներին և կենդանիներին չի կարելի ամռանը միայնակ թողնել մեքենայի մեջ, եթե նույնիսկ դուք մի քանի րոպեով եք դուրս գալիս։ Սակայն շատ ծնողներ չգիտեն, որ դա նաև մանկասայլակին է վերաբերում։ Իսկ թե որն է դրա պատճառը, պարզենք միասին։

Բոլոր տեսակի ծածկոցները, անձրևանոցները լավ են ցուրտ եղանակին, իսկ ոգին այս իրերը կարող են չափազանց վտանգավոր լինել փոքրիկի համար։ Շոգ օրերին օդը սայլակի ծածկոցի տակ այնպես է տաքանում, ինչպես մեքենայի մեջ։

Առանց օդի շրջանառության այն կարող է մահացու լինել։ Պետք է նաև հաշվի առնել, որ փոքր երեխաներն ավելի քիչ են քրտնում, ինչի պատճառով ավելի խոցելի են ջերմային հարվածների նկատմամբ։ Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է ամռանը մանկասայլակը բաց պահել և չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Նաև աշխատեք, որ երեխայի հագուստը թեթև, շնչող կտորից լինի. ոչ մի սինթետիկա։ Մի մոռացեք գլխարկների և ակնոցների մասին, որոնք երեխային կպաշտպանեն արևից։ Աղբյուր՝ entertrain.am

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Добавить комментарий