Մեր կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Հաջողությունները հաջորդում են անհաջողություններին,նվերները՝ կորուստներին :Դա ոչ միայն վերաբերվում է ճակատագրին, այլ նաև հրեշտակներին։Որպեսզի ստանաք այն ,ինչ ուզում եք, պետք է ինչ -որ բան տաք:Այդպես, կարելի է անմիջական կապի մեջ մտնել պահապան հրեշտակի հետ, օգնելով դրա անհրաժեշտությունն ունեցող մարդկանց:Նրանց պետք է օգնել առանց ինչ -որ բան ակնկալելու:
Դա պետք է անել մաքուր սրտով և մտքով, առանց մեղադրանքի , բոլորին ներելով և առանց չարության:Բավական է լինել բաց մարդ, որ կապի մեջ լինեք երկնային պահապանների հետ:Հարգեք նրան, որպեսզի օգնություն խնդրեք միայն այն ժամանակ, երբ Ձեր միտքն ու հոգին մաքուր լինի: Ցանկությունների իրականացման աղոթք. Խորհուրդ է տրվում այս աղոթքն արտասանել մոմի առջև նստած, լիովին մեկուսացած:
Դիմում եմ քեզ իմ փրկիչ, իմ պահապան հրեշտակ:Միայն դու գիտես ,թե ես ինչքան եմ ուզում ,որ իրականանա ցանկությունս:Ես ուզում եմ, որ…….,օգնիր իրականացնել մտածածս, ինձ ճիշտ ուղու վրա դիր, բացիր ճանապարհս:Ես կօգտագործեմ բոլոր շնորհները հօգուտ ինձ ու ամբողջ աշխարհի:
Ամեն…