Պրոդյուսեր Ելենա Արշակյանի ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանի բազմասերիանոց նոր ֆիլմն այսօրվանից սկսում է իր հեռուստամեկնարկը: «Պատվից առավել»-ի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, օպերատորը՝ Եղիշե Սողոմոնյանը: Առանցքային կերպարներից մեկը վստահվել է Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանին«Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսի մորը՝ Մարիամին՝ երիտասարդ տարիքում: Հեռուստադիտողն ինձ կտեսնի առաջին 5 սերիաներում, իսկ ավելի հասուն տարիքում այդ դերում հանդես կգա դերասանուհի Սուսաննա Սարգսյանը: Ֆիլմը գյուղի հայ ընտանիքի մասին է, որտեղ պատիվն ամենակարևորն է:Հիմնական իրադարձությունները զարգանում են տարիներ անց: Գիտեք, ինձ համար «Պատվից առավել»-ը տարբերվում է մյուս նախագծերից, քանի որ ամեն ինչ լիարժեք է արված, ամեն մեկը շատ լավ գիտի իր անելիքը: Կառանձնացնեմ օպերատոր Եղիշե Սողոմոնյանին, ով պրոֆեսիnնալ աչք ունի ու սեփական գործի հանդեպ սրտացավ է:Ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը նաև դերասան է ու դերասանի հետ աշխատելու ճիշտ մոտեցում ունի, իր միջով է անցկացնում առաջադրանքն ու փոխանցում մեզ: Նույնը կարող եմ ասել պրոդյուսեր Ելենա Արշակյանի մասին, ով բոլորի հետ սրտացավորեն աշխատում է», – Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանուհին:
Բացառիկ մանրամասներ միայն մեզ մոտ….Պատվից Առավել 2-րդ Եթերաշրջան Ի՞նչ է լինելու…
