factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։Պաշտոնյաների զավակներից բացի բանակում չեն ծառայել նաև բազմաթիվ պաշտոնյաներ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, ով բանակում չի ծառայել, իշխող ՀՀԿ-ի առաջնորդներից է և կուսակցության խոսնակը։
Հայկական բանակում չծառայելը չի խանգարել, որ Շարմազանովն արժանանա «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների և «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալի։Ներկայացնում ենք նրա ամբողջական կենսագրությունը, ինչպես այն ներկայացված է քաղաքապետարանի Ազգային ժողովի կայքում: