Առանց արցունք անհնար է կարդալ…Լուիզան միայն կարողացել է մեկ նախադասություն ասել….. մահացած ծննդկանի քույրը մանրամասներ է պատմում…Նոր բացահայտումներ,թե ինչ է կատարվել հիվանդանոցում..

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանը մահացել է։ Ծննդկանը նույն օրը առավոտյան կեսարյան վիրահատությամբ տղա էր ունեցել:ArmDaily.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի քույրը՝ Էլենը, պատմեց. «Բժիշկներից սկսած մինչև մայրապետներ անտարբերություն ու անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերել։ Քույրս երբ այս 8 ամիսների ընթացքում գանգատներ, անհանգստություն ունեցած ժամանակ զանգահարել է բժշկին խորհուրդ հարցնելու, անգամ այդ ժամանակ են շատ անտարբեր եղել։Գլխացավի համար ամսի 30-ին զանգահարել էր բժշկին, հոսպիտալացրին։ Բացի գլխացավը, նաև բարձ ճնշում ուներ, ինչի մասին ասել էր բժշկին, վերջինս խորհուրդ էր տվել պարացետամոլ խմել, այնինչ ժամանակակից բժշկության մեջ պարացետամոլը վաղուց դուրս է եկել գործածությունից։ Երկու օր տանել-բերելուց հետո, երբ տեսնել են որ ճնշումը շատ է բարձրանում՝ մինչև 220, նոր որոշում են կայացրել տանել կեսարյան հատման»։

Էլենն ասում է, որ իրենք ենթադրում են, որ Լուիզան վիրահատությունից հետո չի արթնացել, մահը վրա է հասել ավելի վաղ, քան ասում են բժիշկները։«Մեզնից մեկը մոտեցել է մայրապետին, ասել որ ծայրահեղ ծանր հիվանդ ունենք և ուզում ենք տեսնել նրան, ասել է՝ վճարեք ու գնացեք տեսակցության։ Սրանից ավելի ամենաթողություն չենք տեսել երբևէ։ Մարգարյան հիվանդանոցի բժիշկների տգիտությանը չափ չունի։ Պատրաստվում ենք ամեն ինչ անել, ընդհուպ մինչև դատարան գնալ, որ նման անգրագետ բժիշկների պատճառով այլևս մահ չլինի։ Բժշկի հետ խոսել էինք ուզում, զանգեցինք, ասեցին որ վիրահատության է, բարձրացանք երկրորրդ հարկ, տեսանք սենյակում հանգիստ նստած է իր բազկաթոռին։ Այդպես են վերաբերվում իրենց հաճախորդներին Մարգարյան հիվանդանոցում»։

Քույրը պատմում է .«Հիվանդանոցում բացակայում էին անհրաժեշտ սարքավորումները։ Իբր շտապօգնություն էին կանչում, բայց պարզապես հոգեբանորեն տրամադրում էին մեզ։ Ասել էին, որ շտապօգնության մեքենայով կտանեն սարքավորումներվ ավելի հագեցած հիվանդանոց, որտեղ գուցե հնարավոր լիներ փրկել կյանքը, բայց քանի որ կյանքին վտանգ էր սպառնում, պետք էր սպասել այնքան, մինչև վիճակը կայունա, որպեսզի հնարավոր լինի տեղափոխելը»։Ինչպես ասում է մահացած ծննդկանի քույրը՝ բժիշկներն ասել են, որ անընդհատ նարկոզ են անում և քնեցնում, Լուիզան միայն կարողացել է մեկ նախադասություն ասել՝ երեխայիս փրկեք»։

Քրոջ խոսքով՝ երեխայի վիճակը լավ է, երեխայի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, հիվանդանոցում լուռ են, ոչինչ չեն խոսում, մնում է միայն հուսալ, որ կկարողանան երեխային նորմալ պահել, մինչև դուրս գրվելը։

Նշենք, որ Լուիզա Ավետիսյանը մեկ տարի առաջ էր ամուսնացել։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, ունի ավագ քույր և եղբայր։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվելու է նաև դիահերձում, և հետո միայն կարող են դեպքի առնչությամբ մանրամասներ հայտնել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *