ԻՐԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՍՐՏԻ ԱՌՈՂՋ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՁԵՒԸ

Իրանցի գիտնականները պարզել են, որ ընկուզեղենի սիստեմատիկ օգտագործումը սննդի մեջ նվազեցնում է մահացության հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից, եւ բարելավում սրտի աշխատանքը։ Այս մասին հայտարարել են Սպահանի համալսարանի սրտաբանական հետազոտությունների կենտրոնի մասնագետները։
Շաբաթական երկու անգամ ընկուզեղենի օգտագործումը սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը նվազեցնում է 17 տոկոսով։ Գիտնականները նշում են, որ արդյունքներն ավելի տեսանելի են, երբ ընկուզեղենի մի քանի տեսակի համակցությամբ են օգտագործում սննդի մեջ։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *