ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վճիռը:

Ըստ այդմ, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը: Որոշվեց, որ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ:Օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *