Նախօրեին «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» (Մարգարյան ծննդատուն) մահացած 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանի հարազատները պնդում են՝ բժիշկների անփութության հետեւանքով է իրենց հարազատը մահացել, գրում է News.am-ը:Ծննդկանի քույրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հղիության 36-րդ շաբաթում ծննդկանը գանգատվել է գլխացավերից, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արձանագրվել է արյան բարձր ճնշում․ «Օգոստոսի 30-ին, ժամը երեկոյան 11-ի սահմաններում տեղափոխել ենք հիվանդանոց, մինչ այդ գանգատվել է իր բուժող բժշկին, որ ունի գլխացավ, բժիշկը ասել է՝ պարացետամոլ խմի,բժշկական պրակտիկայում աբսուրդ է լսել, որ պարացետամոլ պետք է խմի հղի կինը, խմում է, բայց ճնշումը բարձրանում է, տեղափոխում ենք հիվանդանոց՝ մի ձեռքը ցույց է տալիս 160-100, մյուս ձեռքը՝ 150-90, երկու անգամ ճնշումը չափելուց հետո ասացին՝ քիչ-քիչ նվազում է, քրոջս հոսպիտալացրին, տեղափոխեցին պաթալոգիայի բաժին, որտեղ ունենում էր ճնշման

խնդիրներ, բայց որեւէ կաթիլային միացում չի եղել, բժիշկների կողմից անտարբերության էր մատնված։ Ճնշումն առավոտյան բարձրանում է 220, բժիշկները որոշում են այդ ճնշմամբ տանել կեսարյան հատման, սակայն ծնողներից, հարազատներից ոչ մի համաձայնություն չեն վերցրել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում