«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնեց,որ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի վիճակը…

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է հայտնել երեկ բարձրահարկ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակի մասին:«Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Սկսել է շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,- տեղեկացրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *