«Փաշինյանը ահաբեկչական խմբավորման շուրթերով «լսցնում» է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը..»ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Նիկոլ Փաշինյանի և “Սասնա ծռերի” երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետը ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը՝ անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են ”քաղաքական” փաթեթավորում տալ:Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտ ադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում : Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս:Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին:Փաստորեն, ահաբեկչկան խմբավորման շուրթերով Փաշինյանը “լսցնում” է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը: Պարոն վարչապետ, գիտե՞ս որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ:Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից:

Աղբյուր՝ imedia.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *