Մոսկվայում արհեստական սիրտ են ստեղծել, որով կարելի է փոխպատվաստել երեխաներին: «Մոսկվա» տեխնոպոլիսի մասնագետները Ռուսաստանում ստեղծել են արյան առաջին պոմպը, որը կարելի է փոխպատվաստել երեխաներին: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով տնտեսական քաղաքականության ու զարգացման Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը: «Սպուտնիկ-Դ» սարքը, որը ստեղծել են Զելենոգրադսկի նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում, ավելի փոքր է, քան մեծահասակների համար նախատեսված «Սպուտնիկը», ուստի այն կարող է փոխպատվաստվել սրտային անբավարարությամբ տառապող անգամ շատ փոքր երեխաներին՝ տալով նրանց լիրաժեք կյանք վարելու հնարավորություն: Կենտրոնի տնօրեն Սերգել Պորտոնովի խոսքով՝ տարեկան դոնորական սրտի փոխպատվաստման մոտ 250 վիրահատություն է իրականացվում, սակայն փոխպատվաստման կարիք ունեցողների թիվը շատ ավելի մեծ է: Արյան շրջանառությանն աջակցող համակարգերը ստեղծվել են այս խնդրի լուծման համար: Ինչպես հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը, նման համակարգերով հիվանդների ապրելու շանսերը վիրահատությունից հետո առաջին երկու տարվա ընթացքում 70 տոկոս են կազմում:
Նյութի աղբյուր՝ Bavnews.am