Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին պարտադրել ազատման դիմում գրել..

Hayeli.am-ը գրում է. Մեր տեղեկություններով,վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի աշխատանքից շատ դժգոհ է.մասնավորապես վարչապետը ինֆորմացիա է ստացել,որ Վանեցյանը Մոսկվա վերջին այցերի ժամանակ ունեցել է իր հետ չհամաձանեցված մի շարք կարևոր հանդիպումներ:Բացի այդ , Նիկոլ Փաշինյանի զայրույթը մեծացել է հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո

.նա իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:Նա հակադրվել է Փաշինյանին,ասելով,որ դա հարցի լուծման ճանապարհ չէր կարող դառնալ:ՍԴ-ից բացի այլ պահանջներ ևս դրել է Վանեցյանի առաջ.ընդհանուր առմամբ Վանեցյանի աշխատանքից դժգոհ է եղել:Այդ խոսակցությունից հետո,ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:Վանեցյանը և Փաշինյանը այդ օրը նստած են եղել նույն սեղանի շուրջ,Փաշինյանը արդեն փափկել է ,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը:

աղբյուր

Добавить комментарий