Գեղարքունիքից սանիտարական ուղաթիռով Երևան է տեղափոխվել 2 տարեկան երեխա,ինչ է պատահել փոքրիկին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ -ից հայտնում են, որ երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ` տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն` երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Երեխան գտնվում է վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո:

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *