Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը. մտահոգո է իշխանությունը

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ նրան կալանքից ազատելու հարցը:

Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել
Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց, կարծես թե, օր օրի իրավական հիմքերի տարակարծությունը աղաղակող է դառնում: Մի կողմից` հասարակության մի ստվար զանգված ակնկալում է, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, մյուս կողմից` դրա եվրոպական հեռանկարը մշուշոտ է»։ Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *