Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։ Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել,
իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։ Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չկա։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Նյութի աղբյուրը` YN.am