6 խանգարում,որոնք առաջանում են վահանաձև խանգարման ժամանակ

Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում կարող են ի հայտ գալ  բազմաթիվ խանգարումներ, որոնք լրջորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա: Վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակակից հասարակությունում ամենատարածվածներից են: Դրանք առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է իրականացնում, իսկ գեղձի հիվանդության դեպքում դրանք խանգարվում են: Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, ախտորոշել հիվանդությունն ու բուժում ստանալ:


Հատկանշական է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ հստակ ախտանշաններ չունենալ, իսկ եղած ախտանշաններն էլ կարող են ընկալվել՝ որպես այլ խնդրի հետևանք: Գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում կարող են նկատվել մի շարք խանգարումներ:
Փորկապություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ փոփոխություններ են առաջացնում նյութափոխանակության համակարգում: Կախված ախտանշաններից՝ հնարավոր է հասկանալ՝ ինչ խնդիր ունի վահանաձև գեղձը:
Դաշտանային ցիկլի խանգարում, հնարավոր անպտղություն: Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով խանգարվում է նաև դաշտանային ցիկլը:
Հոդացավեր, ցավ մկաններում: Եվս մեկ տարածված խնդիր, որը կապված է վահանաձև գեղձի հիվանդությունների հետ:Անկախ տարիքից ու սեռից՝ հիպերթիրեոզի դեպքում հիվանդները գանգատվում են մկաններում և հոդերում զգացվող ցավից: Սա իսկապես լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց բուժումը սկսելուց կարճ ժամանակ անց սովորաբար անցնում է:Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող անձինք հաճախ տառապում են նաև դաստակային թունելի համախտանիշով: Հիպերթիրեոզի դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են ցավից ու թուլությունից վերջույթներում:
Խոլեստերինի բարձր մակարդակ: Այո՛, վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են ազդել արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Եթե ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խոլեստերինի մակարդակը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Հիպոթիրեոզի դեպքում կարող է նկատվել՝ խոլեստերինի բարձր, հիպերթիրեոզի դեպքում՝ ցածր մակարդակ:
Քնի հետ կապված խնդիրներ: Խնդիր, որը բավական հաճախ է ուղեկցում վահանաձև գեղձի խանգարումներին և զգալիորեն ազդում հիվանդների կյանքի որակի վրա: Խոսքը միայն քնի որակի մասին չէ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում նույնիսկ մի քանի ժամ շարունակ քնելուց հետո մարդը հոգնածություն է զգում, ուժերը չեն բավականացնում:
Մաշկային փոփոխություններ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում մազաթափությունը հաճախ ուղեկցվում է նաև մաշկային խնդիրներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *