Այն ինչ տեղի ունեցավ Քոչարյանի դատի ընթացքում պիտի իմանք բոլորտ…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ՝ արձագանքելով գործով տուժողների իրավահաջորդների՝ իրեն ուղղված մեղադրանքներին։Երկրորդ նախագահը հայտարարեց, որ ստիպված է հայտարարություն անել, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում իրեն հասցեագրված հարցադրումներ կային։
«Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես «Մարտի մեկի» դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների

շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»,–նշել է նա։Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ տուժողներին փաստաբանները գիտակցաբար չեն բացատրել գործի մասին որոշ մանրամասներ. «Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստբաներն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ։ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *