Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 20 մարդ: Նրանցից 9-ը մահացել է: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը:
Միջադեպը տեղի է ունեցել այդ շրջանի Զայաչյի խոլմ կոչվող գյուղում: Իրավապահները ներկայում պարզում են բախման մանրամասները: