«Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։
Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3:Կիսաեզրափակչում վրացի մարզիկի արգելքը հաղթահարելուց հետո արդեն ականատես եղանք, թե ինչպես էր Արթուրը դժվարությամբ շնչում։

Քիչ առաջ կապ հաստատեցի Արթուրի ընտանիքի անդամների հետ. պարզվում է
վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի մյուս կողն էլ է կոտրվել, ինչը խանգարում է շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն: Եվ չնայած վնասվածքին
Ճերմակ արջն այսօր միայն հաղթանակներ է գրանցել ու բոլորիս հպարտության անզուգական պահեր պարգևել»:Հայրապետյանը նշել է, որ ցանկացած պարագայում ամենակարևորն ու ամենաթանկն մարզիկի առողջությունն է, ինչը վեր է ամեն տեսակի մեդալից․

«Եվ եթե ստացվի այնպես, որ Ալեքսանյանը վաղն ի վիճակի չլինի դուրս գալ մրցագորգ, միևնույն է, նա մեզ համար լավագույնն է` լեգենդար ըմբիշ իր քաշային կարգում, որը հասցրել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր իր մարզական կարիերայի ընթացքում»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։