ԱՆՍՊԱՍԵԼԻ ՇՐՋԱԴԱՐՁ..Ինչ է որոշել դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործով.բերաններդ բաց կմնա երբ իմանաք…

lragir.am-ը գրում է.

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթով անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշմանը, այն համարելով ոչ լեգիտիմ:Արարատ Միրզոյանի ելույթը հնարավոր է գնահատել անսպասելի, որովհետեւ ՍԴ-ն որոշումը կայացրել եւ հրապարակել է մի քանի օր առաջ, այդ կապակցությամբ հնչել են բազմաթիվ գնահատականներ ու մեկնաբանություններ: Այդ ընթացքում թե ԱԺ նախագահը, թե խորհրդարանական մեծամասնությունն ընդհանրապես նկատելի տարածություն եւ զսպվածություն են պահպանել ՍԴ որոշման գնահատականի հարցում:Եվ հանկարծ, սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Միրզոյանը կասկածի տակ է դնում որոշման լեգիտիմությունը: Իսկ այդ հանգամանքը հատկանշական է նրանով, որ սեպտեմբերի 17-ին պետք է հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատավոր Անն4ա Դանիբեկյանը այդ հարցին անդրադարձել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությամբ՝ ՍԴ որոշման ուժով:Դատարանի որոշման հրապարակման նախօրեին ՍԴ հասցեին ԱԺ նախագահի կոշտ ելույթը եւ ՍԴ որոշումը ոչ լեգիտիմ հայտարարելը, նաեւ ազդարարելով, որ խորհրդարանը պետք է գտնի ՍԴ հարցի լուծում, հարց է առաջացնում՝ արդյոք կառավարող ուժն ունի ազդակ, որ դատարանը ՍԴ որոշման հիմքով փոխելու է երկրորդ նախագահի խափանման միջոցն ու ազատ է արձակելու նրան:Արդյոք այդ ազդակն է պատճառը, որ ԱԺ նախագահի մակարդակով բարձրաձայնվում է խորհրդարանի մակարդակում Սահմանադրական դատարանի հարցը լուծելու անհրաժեշտությունը:Դրանից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը սեպտեմբերի 16-ին կքննարկի, թե ինչ է հնարավոր անել ՍԴ հարցում:Միաժամանակ, սեպտեմբերի 16-ին Հայաստանում է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, որը հանդիպել է ԲԴԽ ղեկավարության հետ եւ քննարկել դատաիրավական ռեֆորմին առնչվող հարցեր:ԲԴԽ այդ ղեկավարությունը ձեւավորվել է փաստացի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության՝ մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման արդյունքում, երբ մայիսի 20-ին եղավ դատական համակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որով նա ազդարարեց հեղափոխության երկրորդ ալիքի մեկնարկ: Դրա արդյունքը եղավ այն, որ հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ գործնականում ձեւավորվեց նոր ԲԴԽ:Արդյոք սեպտեմբերի 17-ի որոշումով Ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն է տալու դատական համակարգի շուրջ նոր ալիքի մեկնարկ եւ երկրորդ նախագահի ազատությունը խթանելու է ներքաղաքական նոր բռնկում: Իշխանությունը պատրաստվու՞մ է դրան, թե՞ փորձում կանխարգելել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *