Պարոն Վանեցյանը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է անել ցանկացած հայտարարություն։ Այս մասին այսօր անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Կկարդամ, կծանոթանամ հայտարարության տեքստին և եթե անհրաժեշտություն լինի հավելյալ հայտարարություն կանեմ»,- ասաց վարչապետը։
Հարցին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար կա՞ հավակնորդ՝ Փաշինյանը պատասխանեց. «Թեկնածուներ կան, կքննարկեմ այդ թեկնածուները, որոշում կկայացնեմ»։Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը։
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի…
