24-ամյա ծննդկանի մահվան գործով անցնող բժիշկը, պարզվում է, երկու տարվա մեջ երրորդ անգամ է..տեսանյութ


24-ամյա ծննդկանի մահվան գործով անցնող բժիշկը, պարզվում է, երկու տարվա մեջ երրորդ անգամ է կասկածվում աշխատանքը թերի կատարելու մեջ:Մի գործով, անգամ, Արմեն Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ստորագրությամբ ազատ է արձակվել ու շարունակում է ղեկավարել Մարգարյան հիվանդանոցի Մանկաբարձական բաժինը:Մանրամասները 5-րդ ալիքի տեսանյութում.ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:

Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ:Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ:Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *