ԱՂՈԹՔ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Տեր իմ,Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից, փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից:Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝ իմ հրեշտակի հետ, ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին, որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից. Ամեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *