Այն,ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան լայվից հետո չափազանց հուզիչ էր..

Այս տարվա ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ հեղափոխական բարձր նոտայով հերթական հայտարարությունն արեց. «2018 թվականի ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»,-հայտարարեց նա:

Իսկ այն, ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի ապրիլի 19-ի հայտարարությունից ընդամենը 5 ամիս անց, չափազանց հուզիչ էր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանում աշխատակազմին և ավագանուն է ներկայացրել Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին. Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։

«Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է նախարարը։

Ըստ հայաստանյան մամուլում տարածված տեղեկությունների Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է, նաև ընկերը: Սրանով ամեն ինչ ասված է և հիմնավորապես հերքված «ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ» պոպուլիստական պնդումը, որը 2019 թվականի ապրիլի 19-ի ֆբ ուղիղ եթերում պաշտոնապես արվել էր Փաշինյանի կողմից:
Իսկ ՀՀ հեղափոխական հպարտ քաղաքացիները դեռ հավատում են, որ հովանավորչությունը, որը կոռուպցիայի ամենավտանգավոր դրսևորումն է, այլևս պետական կառավարման համակարգում վերացված է: Երբ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլ»-ի ցուցակով ԱԺ տարավ աներձագին, ասվեց, թե մարդը քաղաքական ճանապարհ է անցել: Հիմա, երբ քավոր-սանիկներով վերցնում են կառավարման համակարգը, էլի ինչ-որ բաներ կասեն, հետո թափանցիկ ընտրություններով ինքան կուզեն կխփեն: ՀՀԿ-ն էլ էր նույնն անում, մեկ տարբերությամբ չկար հեղափոխական պոպուլիզմ:

Հայկ Դավթյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *