Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։
Դիմելով իր հրաժարականից ոգևորված նախկին իշխանականներին՝ նա կոչ է արել «պղտոր ջրում ձուկ չորսալ» և միամտություն որակել այն, որ կարող են իրեն կապել «ինչ-որ PR գրասենյակների հետ», ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակը։«Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է կանգնի օրենքի առջև, թե՞ ոչ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում