«ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՑՆՈՎ ՄԻ ՀԱՏ ԿԻՋՆԵՄ ԳԼԽԻՆ»Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Դե, քանի որ հենց մտա էջս ու Ցուկին հարցրեց` что у вас нового (ընդ որում вас-ը, երևի կրթության ու դաստիարակության որոշակի պակասի պատճառով գրել է փոքրատառով), ասեմ` что у меня нового.Ուրեմն` այսպես։Վերջին երկու օրը որոշեցի չափսոսալ թանկագին ժամանակս և ինչպես հարկն է ուսումնասիրեցի մի քանի կայքերում վարչապետի աշխատանքին ու գործունեությանը վերաբերող հոդվածների ու գրառումների տակ եղած արձագանքներն ու comment-ները։
Քանի որ մեր ժողովուրդը, չնայած իր սոցիալական ու քաղաքական որոշակի բևեռվածությանը, այնուամենայնիվ ադեկվատ հասարակություն է, բնական է, որ վարչապետի մասին դրական արձագանքները գերակշռում են, այն էլ մեծ առավելությամբ։Բայց կա նաև մարդկանց մի որոշակի զանգված էլ, որ չի ընդունում վարչապետին և չի տեսնում ոչ մի լավ բան նրա աշխատանքում ու միայն քննադատում է։ Դա էլ է բնական։ Բայց ամենևին էլ բնական ու ընդունելի չէ, երբ խոսքի ազատության ու սեփական կարծիքը հայտնելու իրավունքից օգտվելով, այդ զանգվածը անցնում է բոլոր չափերն ու սահմանները և քննադատությունը վերածում է հայհոյանքի, զազրախոսության,զրպարտանքի, իրականության խեղաթյուրման, անգամ անձնական վիրավորանքի։ Կրկնում եմ` դա անթույլատրելի է։ Կարելի է չընդունել վարչապետին, չհամաձայնել նրա աշխատաոճին ու քայլերին, կարելի է նույնիսկ չհարգել նրա անձը,
բայց գոնե պիտի տարրական հարգանք լինի նրա` որպես կառավարության ղեկավարի, պետության ներկայացուցչի ինստիտուտի նկատմամբ։ Պետք է հասկանալ, որ հայհոյելով, զրպարտելով ու զազրախոսելով վարչապետին, այդ զանգվածը խաղում է պետության հեղինակության հետ, գցում է երկրի վարկանիշը։

Դա էլ բավական չէ, քոչի ու սերժի վերադարձ են քարոզում, մոռանալով, որ դրանք դեռ պատասխան պիտի տան հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ու էլի շատ հանցագործույունների համար։ Հակահեղափոխությունը ինչ է, պոզ ու պոչո՞վ է լինում։ Ու զարմանալին այն է, որ այդ հայհոյող, անցյալի վերադարձ երազող զանգվածում հիմնականում 20-27 տարեկան երիտասարդներ ու աղջիկներ են, այսինքն մարդիկ,
որ քոչի ու սերժի իշխանավարման տարիներին մանկապարտեզի սաներ ու դպրոցականներ են եղել և քաղաքականությունից այնքան են հասկացել ու գլուխ հանել, ինչքան կապիկը չինական հիերոգլիֆներից։ Թեև չէի ընդունի, բայց գուցե հասկանայի, եթե նման բան անողները տարեցները լինեին, այնուամենայնիվ սերունդների, պատկերացումների տարբերությունը անհետևանք չի անցնում։
Բայց չէ, հայհոյում, չարախոսում, բամբասում ու զրպարտում են ջահելները։ Ամենավերջին խոսքերով ու արտահայտություններով։ Ֆեյսբուքը դարձրել են հակահեղափոխության գարշահոտ արտաքնոց։ Լավ, մինչև ե՞րբ։Կարծում եմ, ավելին` համոզված եմ, որ ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի թե’ կայքերի, և’ թե հայհոյողների հարցում։ Այս խնդրի լուծման համար ամենամեծ խստությունն անգամ չի կարող դիտվել որպես խոսքի ազատության իրավունքի ճնշում, չէ՞ որ փողոցում նույնիսկ ավելի փոքր զազրախոսության համար քրօրում հոդված կա, իսկ համացանցի լսարանը շատ ու շատ ավելի մեծ է։
Մեկ անգամ էլ կրկնեմ. թավիշը պետք է փոխարինել շուշաթղթով։ Վաղուց ժամանակն է։
Հ.Գ. Եթե որևէ մեկը այս գրառումս կհամարի «գործ տալ», թող գա իմ դեմ կանգնի ու ինձ հայհոյի։ Խոստանում եմ ՕՐԵՆՔԻՆ չդիմել, որպեսզի հետո չասի, թե «գործ տվեցի»։ Ընդամենը կացնով մի հատ կիջնեմ գլխին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *