ՇՏԱՊ..ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԶԳՒՇԱՑՈՒՄԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ..«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔ»Ը ԿՌՎԻ ԴԱՇՏՈՒՄ ԿԱՍԵՆՔ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»: «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նաև հայտարարել է, որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի որ Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»: Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա:

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *