Հայաստանում ներկայումս գործում է 8 պետական մանկատուն, որոնցում բնակվում է շուրջ 900 երեխա: Բոլոր մանկատները գտնվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության ներքո:Հանրապետությունում գործում է նաև 5 բարեգործական մանկատուն: Ըստ էության, մանկատներում են տեղաբաշխվում ոչ միայն ծնողական խնամքից զուրկ, այլև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց համար ծնողներն ի վիճակի չեն ապահովելու անհրաժեշտ կենսապայմաններ: Բայց միայն պետական աջակցությամբ հնարավոր չէ լուծել մանկատների խնդիրները: Հենց դա է պատճառը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խորին պարտքն է համարում մշտապես աջակցել մանկատան սաներին:«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին և ստեղծման առաջին իսկ օրվանից իր ուշադրության առանցքում է պահում հանրության ամենատարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հիմնադրամը գործունեության 15 տարիների ընթացքում լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր է իրականացրել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում: Հիմնադրամն անցած տարիներին զգալի օժանդակություն է ցուցաբերել մանկատան սաներից շատերին՝ զբաղվածության խնդրից մինչև ուսման վարձավճարներ, անվճար բուժօգնությունից ու վիրահատություններից մինչև ֆինանսական լուծում պահանջող ամենատարբեր հարցեր:
Զուր չէ, որ մանկատան սաները մեծ երազանքով և տարիներով սպասում են ամեն անգամ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Նրանից ամեն մեկը գտնում է, որ շփվելով, լսելով Ծառուկյանին, հոգու մեջ կձևավորվի մեծ բարերարի ազդեցությունը: Չի կարող մի մարդ վատը լինել, ով այս կյանքում կարող է այդքան շատ բարեգործություն անել, այսպես են մտածում նրա հետ հանդիպման գնացող փոքրիկները:«Անհնարին ոչինչ չկա այս կյանքում,- հենց այս կարգախոսով է ամեն օր արթնանում և քնում մեծ բարերարը: Դա է սերմանում նա այն փոքրիկների մեջ, որոնց երազանքն է Ծառուկյանի նման բարի մարդ դառնալը: Մեկի ըմբշամարտիկ դառնալու ցանկությունը, մյուսի՝ մայրիկի վիրահատությունը, սպորտսմեն դառնալու ցանկությունը, սովորելու, պարապելու այսօրինակ ցանկություններով մանկատան սաները պարբերաբար դիմում են Գագիկ Ծառուկյանին և մշտապես ստանում աջակցություն: Չկա մեկը, որ դիմած լինի, իսկ նա մերժի: Դեռ այս ամենը քիչ է, նա ոչ մի անգամ բաց չի թողնում առիթը ուրախացնելու մանկատան սաներին:Խոսենք այն մասին, թե ինչպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ «Սայաթ Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի «ՀԱՎԱՍԻ» համույթը մշակութային-սոցիալական նախագիծ իրականացրեց:
Վերջինիս շրջանակներում բարեգործական համերգների շարք եղավ` 8 ուղղությամբ, որոնք անցկացվեցին ՀՀ մարզերում գտնվող մանկատներում։ Նախագծի հիմքում ընկած էր ծնողազուրկ երեխաների հոգևոր և մշակութային վիճակի բարելավվումը, ինչպես նաև շնորհաշատ երիտասարդների ստեղծագործական առաջխաղացումը։ Սա երեխաներին մեծ ոգևորություն պատճառեց: Բոլորդ էլ հասկանում եք, որ հենց նման երեխաները ունեն ուշադրության և հոգածության կարիք, իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը նրանց կողքին է արդեն համոզվել են շատերը: Բացի վերոգրյալներից, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ գրենական պիտույքներ ու մարզական զանազան պարագաներ է նվիրում մանկատան սաներին:Դե ինչ մնում է միայն աղոթել, որ նրա նման մարդիկ փոքր ինչ շատ լինեն, որ կարողանան աջակցություն ցուցաբերեն հանրության ամենատարբեր շերտերին՝ ուշադրության առանցքում պահելով հատկապես մեր ազգաբնակչության խոցելի խմբերին` տարեցներ, թոշակառուներ, մանկատան սաներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք: