Վանեցյանը ԱՐԵՑ դա. քիչ առաջ արված հայտարարությունը ուղղակի շոկ է հայ ազգի համար, կիսվեք թող հայ ազգը տեսնի, որ նա…

Lragir.am-ը գրում է. «Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»: Թեեւ հրաժարականի աղմկոտ տեքստից հետո ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի արած այդ հայտարարություն-պարզաբանմանը, «նախկինները» այդուհանդերձ շարունակում են աշխուժորեն օգտագործել Վանեցյանի հրաժարականի տեքստն ընդդեմ գործող իշխանության:Թեեւ, անշուշտ պետք է նկատել, որ այդ իմաստով իրավիճակը հատուկ չէ միայն «նախկիններին», որովհետեւ իշխանության ներսում հրաժարականների կամ պաշտոնանկությունների «շքերթի» անավարտության մասին գրում են նաեւ լրատվամիջոցներ, որոնք ունեն անմիջական առնչություն կառավարող մեծամասնության հետ:

Այդուհանդերձ, ակնառու է, որ առավել մեծ ալիք ապահովում են նախկին իշխանության առնչվող տեղեկատվական եւ քարոզչական ռեսուրսներ: Կանի՞ Արթուր Վանեցյանը գործնական քայլեր այդ ալիքը կասեցնելու ուղղությամբ: Այլապես, լինելով անվտանգության ծառայության բազմափորձ ու պատվարժան սպա, նա թերեւս լավ է պատկերացնում, որ չանելու իր կոչը հաշվի չի առնելու ոչ ոք, եւ օգտագործելու են իր տված առիթը:

Մյուս կողմից, դիտարկելով էֆեկտը, որ ստացվում է Արթուր Վանեցյանի հրաժարականից կամ պաշտոնանկությունից հետո ծավալվող հակաիշխանական ալիքի կապակցությամբ, հնարավոր չէ միարժեք եզրակացնել՝ այդ ալիքը ավելի շատ հարվածու՞մ է գործող իշխանությանը, թե՞ նպաստում դրա շուրջ հանրային կոնսոլիդացիայի, բարձրացնելով իշխանության առավել կոշտ քայլերի լեգիտիմ պահանջարկի աստիճանը:

Այս տեսանկյունից, Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը գործնականում պարունակում էր տողատակը, որն առկա էր դեռեւս 2015 թվականին ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի` կառավարության նիստում նույնքան անսպասելի եւ քաղաքական բնույթի հայտարարությանը. միջամտելով Նաիրիտի բողոքող բանվորների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նախարար Երվանդ Զախարյանի խոսակցությանը, ԱԱԾ սովորաբար լռակյաց պետ Գորիկ Հակոբյանը հանկարծ հայտարարել էր՝ «ժողովուրդը չի հավատում կառավարությանը»:Վանեցյանն իր հրաժարականի տեքստով չի ասում այդպիսի բան, բայց կամա թե ակամա ստեղծում է մի իրավիճակ, երբ «ժողովուրդը հավատում է կառավարությանը»:

Այդ իմաստով, ի դեպ, իրավիճակը հատկանշական է: ԱԱԾ-ն գործնականում հանրությանը մատուցում է այդօրինակ երկրորդ անակնկալը, ինչն առնվազն հարց է առաջացնում, թե ինչու՞: Գորիկ Հակոբյանը իր լռակյացության սենսացիոն խախտումը թույլ տվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը գտնվում էր հասունացող պատերազմի եւ ներքին պայթյունի շեմին:
Ներկայում իրադրությունն այլ է, մի շարք հանգամանքների բերումով, սակայն ԱԱԾ-ից եկած երկրորդ անակնկալը վկայում է իրադրության ոչ պակաս բախտորոշության մասին: Խոսքն անշուշտ ապոկալիպսիսի մասին չէ, բայց արժե խորհել այն մասին, որ չստեղծվի իրավիճակ, երբ կառաջանա ԱԱԾ երրորդ անակնկալի անխուսափելիությունը:

Добавить комментарий