ՀՐԱՏԱՊ. բոլորը իրար են խառնվել, կատարվածը ցնցող է. Վանեցյանը զգուշացնում է, ինչ է տեղի ունեցել…

Hayeli.am-ը գրում է. Բառացիորեն մի քանի օր առաջ մենք լուր էինք հրապարակել, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրել էինք, որ դիմումը պայմանավորված է այն փաստով, որ Փաշինյանը Վանեցյանին դրդել է կոմպրոմատներ հավաքել այս կամ այն պաշտոնյայի դեմ եւ հատկապես ՍԴ անդամների, ինչը չի արվել ու դրանով պայմանավորված է, որ վարչապետը զայրացել է ու առաջարկել հեռանալ։Մեր լուրը բոլոր ուղղություններով հերքել էին։ Այսօր պաշտոնապես հաստատվեց այդ տեղեկությունը , ավելին Վանեցյանի տարածած հայտարարության տողատակերում լույս է սփռում հրաժարականի պատճառների վրա։Բանն այն է, որ ԱԱԾ պետի հայտարարությունը ակնառու կերպով խոսում է այն մասին, որ հրաժարականը պայմանավորված է վարվող քաղաքականության հետ անհամաձայնությամբ:

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։Այսպիսով՝ ինչ եզրահանգումներ կարող ենք անել այս ամենից։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ն քաղաքական գործիք դարձնելու հրահանգներ է տվել, ինչը եղել է «սպայի պատվից» վեր է։ Սա նշանակում է, որ Վանեցյանը դիմադրել է ու չի դարձել Նիկոլ Փաշինյանի կամայականություններին։ Ավելին, նա սթափության կոչ արեց մյուս սպաներին՝ չընկրկել վարչապետի քմահաճություններին , քանզի պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի ու անադեկվատ, հակաօրինական որոշումներով պետություն չես կառուցի։ Եւ վերջապես, ընդունենք թե ոչ Արթուր Վանեցյանը նոր Հայաստանի ամենավարկանշային պաշտոնյան էր ու Փաշինյանը փոխում է հասարակության շրջանում ամենաընկալելի պաշտոնյային։Մենք օրերս գրել էինք նաեւ Լուսավոր Հայաստանի օրինագծի մասին, այս օրինագիծը Վանեցյանի դեմ էր։ Ըստ այդմ ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգից նշանակումը պարտադիր չի լինի եւ պատգամավորի համար պահանջվող չափորոշիչներով անձը կարող է դառնալ պետության անվտանգության ղեկավար։Անի Սահակյան

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *