Կյանքի 96-րդ տարում վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ ՇԱՌԼ ԺԵՐԱՐԸ, նույն ինքը՝ Նուբար Աճեմյանը:Նրան անվանում էին էպիզոդի հանճար: Դերասանին հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը: Կատակերգակ դերասանը եղել է Կլոդ Լելյուշի սիրած դերասանը, խաղացել նրա 18 ֆիլմերում: Շառլ Ժերարի հետ խաղացել են Ժան-Պոլ Բելմոնդոն, Պիեռ Ռիշարը, Լինո Վենտուրան: Նա խաղացել է Կլոդ Զիդիի և Ֆրենսիս Վեբերայի կատակերգություններում, «Իմ թշնամու դիակը», «Ապտակ», «Հրեշ» և այլ ֆիլմերում:Մենք նրան հիշում ենք «Խաղալիքը» ֆիլմից Որպես ռեժիսոր նկարահանել է՝«Թշնամին խավարում»,«Մարդկանց օրենքը» , «Մաֆիային դավաճանած մարդը» ֆիլմերը:
Շառլ Ժերարը, Շառլ Ազնավուրը և Բելմոնդոն մտերիմ ընկերներ էին: Հարազատները պատմում են, որ Ազնավուրն ու Ժերարը նման էին ոչ միայն ճակատագրով, այլև իրենց խորաթափանց հայացքով ու շփվող բնավորությամբ։Վերջին լուսանկարում Ժան -Պոլ Բելմոնդոն և Շառլ Ժերարը հրաժեշտ են տալիս մեծն Ազնավուրին: