Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացնում է՝ կյանքից հեռացել է թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ Նվարդ Ասատրյանը։Նվարդ Ասատրյանը բազմիցս ընդրգկվել է «Արտավազ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության, «Թատերական Լոռ» եւ մի շարք այլ փառատոնների մասնագիտական հանձնախմբերի կազմում։ Եղել է «Թատրոն» պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարը։ Խմբագրել է մի քանի տարաբնույթ թատերական ժողովածուներ։
Աշխատել է հայաստանյան մի շարք թերթերում, տարբեր տարիներին լավագույն լուսաբանման համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ 2014թ-ին արժանացել է մշակույթի նախարարության պատվոգրին, պարգեւատրվել Նարեկացի հուշամեդալով եւ ՀԹԳՄ ոսկե մեդալով։
Խորը կսկիծով ենք հայտնում երիտասարդ հասակում կյանքից հեռացավ բոլորիս կողմից սիրված հայ,մեծանուն մարդ…կորուստ,որ կհուզի բոլորիդ
