Հրացզենային վիրավորում ստացած երիտասարդը պարզվում է իրրականում բոլորին հայտնի…

ArmDaily.am-ը գրում է․Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Վանաձորում կրակոցներ են հնչել, որի արդյունքում մեկ անձ ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել․․ArmDaily.am-ի հետ զրույցում Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանն ասել էր, որ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, ով վնասվածք ստացել է մարմնի տարբեր հատվածներում․․․
Վնասվել են փափուկ հյուսվածքները, ձախ աչքը, լյարդը, փայծախը, երիկամները․․ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ տեղի ունեցածը վենդետա էր։ Հրազենային վնասվածք ստացած երիտասարդը՝ Գևորգ Սահակյանը օրերս էր դուրս եկել բանտից, որտեղ 10 տարի պատիժ էր կրել 1 անձի սպանության և 2 անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար․․

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ նրան կրակողը եղել է Սահակյանի կողմից սպանված երիտասարդի բարեկամը, ով այդ կերպ փորձել է վրեժխնդիր լինել․․․Ըստ Datalex տեղեկատվական համակարգի՝ 2009 թվականին Սահակյանը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Էդ. Խառատյանին, Դ. Սիրեկանյանին, Թ. Թեյմուրազյանին: Խառատյանը ստացած մարմնական վնասվածքից մահացել է,

իսկ Դ. Սիրեկանյանը, Թ. Թեյմուրազյանը առողջությանը պատճառված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *