Ժամեր առաջ դաժան դեպք է եղել. 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից. միայն իմանաք, թե ով է եղել մեղավոր

Ռուսթավի քաղաքի կենտրոնական հիվանդանոցում (Թբիլիսիից 36 կմ հեռավորության վրա) անեսթեզիայից հետո մահացել է 18-ամյա մի աղջիկ՝ քթի միջնապատի վիրահատության նախապատրաստվելու ժամանակ:

Աղջկա մահվան համար նրա հարազատները մեղադրել են բժիշկներին՝ հայտարարել են, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել ցավազրկողի ներարկումից հետո: Նրանք պնդում են, որ ցավազրկող ներարկելուց առաջ աղջկա ձեռքին թեստ են անցկացրել, ինչից հետո նրա ձեռքի մաշկը կարմրել է: Սակայն, ըստ նրանց, երևույթին ուշադրություն չեն դարձրել և նրան տեղափոխել են վիրահատարան:Աղջկա ընկերոջ հայտարարությամբ՝ նա հիվանդանոց էր գնացել ուրախ, կատակել էր բուժանձնակազմի հետ, թե արդյոք ողջ կմնա վիրահատությունից հետո, ի պատասխան՝ վստահեցրել էին, որ վիրահատությունը բարդ չէ: Նրա խոսքերով՝ հիվանդանոցում սրտի կանգի մասին լուրը տարածվելուց հետո ենթադրել անգամ չէր կարող, թե դա կարող է լինել իր հարսնացուն:Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий