Լուացուեցե՛ք, մաքրվեցե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին:Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն:

Եկե՛ք խոսենք իրար հետ,– ասում է Տէրը,– եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ:
Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս…Եսայու մարգարէութիւնը 1.16-20 Բարի լույս. Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ բարի և անփորձանք օր ամենքիս