«Նիկոլ Փաշինյանը քծնվում է խելագարվելու աստիճան»ՎԼԱԴԻՄՐ ՊՈԶՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին վառ ու գեղեցիկ մարդ է, բայց նրան «քծնում են մինչև խելագարվելու աստիճան»: Այս մասին հայտնել է հանրահայտ ռուս լրագրող Վլադիմիր Պոզները «Жам» պարբերականին տված հարցազրույցում. Նա նաև խոսել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով ու կիսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: Ըստ Պոզների՝ նրանք ուզում են վարչապետին ասել այն, ինչ ուզում է լսել Փաշինյանը: Ըստ Պոզների՝ մարդիկ տարբեր կերպ են ընկալում քծնանքը: «Ոմանք քծնանքի նկատմամբ կայուն են, մյուսները` ոչ: Բայց նույնիսկ ամենակայունները, եթե նրանք երկար ժամանակ կառավարում են երկիրը և ամբողջ ժամանակ նրանց ներշնչում են, որ նրանք հանճարներ են, ի վերջո, սկսում են հավատալ դրան»,-ասել է Վլադիմիր Պոզները:

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий