Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն քո.Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո.որպէս յերկինս` եւ յերկրի.Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,այլ փրկեա զմեզ ի չարէն:Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ԱմէնԱռակ Աստվածաշունչ կարդալու մասին
Մի մահամերձ գիտնականի մոտ քահանա են հրավիրում, որպեսզի վերջին հաղորդություն տա նրան: Գիտնականը տեսնելով քահանային, հավաքում է վերջին ուժերն ու հարցնում.
— Տեր Հայր արդյոք կարդացե՞լ եք իմ գրած հոդվածը երկրի գլոբալ տաքացման մասին:
— Ո՛չ,- պատասխանում է քահանան:— Իսկ երկրի աղտոտվածության մասին նշանավոր հոդվածս:— Ոչ, դա էլ չեմ կարդացել:— Ափսոս, շատ մեծ բան եք կորցրել:— Իսկ դու Աստվածաշունչ մատյանը՝ Աստծո <<աշխարհի արարման մասին հոդվածը >> կարդացե՞լ ես,-հարցնում է քահանան:— Ոչ,-պատասխանում է գիտնականը:— Քիչ հետո դու գնալու ես Աստծո մոտ և Նա հարցնելու է քեզ, արդյոք Աստվածաշունչ կարդացե՞լ ես, դու իհարկե կպատասխանես, որ ոչ, և Աստված կասի, որ դու շատ մեծ բան ես կորցրել, այն էլ անդարձ…
Ամեն ինչ հնարավոր է նրա համար ով հավատում է..
